Քչերը գիտեն, քանի որ թաքցնում էր, Դավիթ Հարությունյանը մասնակից է նաև 44-օրյա պատերազմի. փաստաբանը լուսանկար է հրապարակել
Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հրապարակելով դատավոր Դավիթ Հարությունյանի լուսանկարը՝ պատերազմի դաշտից։
«Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին:
Ի դեպ քչերը գիտեն, քանի որ թաքցնում էր, Դավիթը մասնակից է նաև 44 օրյա պատերազմի, թաքցնում էր հավանաբար քանի որ Դատավորները օրենքով ազատված են ռազմական գործողություններին մասնակցելուց... մարտի դաշտ էր մեկնել որպես կամավոր...
Պատիվ էր նման մարդու շահերը այս չարաբաստիկ պրոցեսսի ընթացքում ներկայացնելը:
Հ.Գ. ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։
