Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է ռազմական հեղաշրջման փորձը
«Ռազմական ապստամբության փորձը ձախողվել է հիմնականում այն պատճառով, որ զինված ուժերի անձնակազմը հավատարիմ է եղել իր երդմանը և մարտական պարտքին։ Այս մասին նշել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
«Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ Զինծառայողները խիզախորեն և անձնուրաց շարունակել են լուծել իրենց առաջադրված խնդիրները»,- ասել է նա: