Մենք չենք պատկերացնում Ուկրաինան առանց Ղրիմի. Զելենսկի
Մենք չենք պատկերացնում Ուկրաինան առանց Ղրիմի: Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում:
«Եվ մինչ Ղրիմը շարունակում է օկուպացված մնալ Ռուսաստանի կողմից, դա նշանակում է մեկ բան՝ պատերազմը դեռ չի ավարտվել»,- ասել է Զելենսկին: