Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք, կրելու ենք զրկանքներ. Արայիկ Հարությունյան
Մենք բոլոր ցենարներին պետք է պատրաստ լինենք: Պետք է հասկանանք, որ ունենք խնդիր: Դրա արդյունքում կրելու ենք զրկանքներ, ունենալու ենք պրոբլեմներ, բայց պետք է հաղթահարենք: Այս մասին Արցախի Հանրապետության ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Եթե մեզ համար կարևոր «Կոկա Կոլա»-ն, գարեջուրն է և ազատ ելքումուտքը... ինչի՞ ենք սպասում, մենք ավելի ծանր ժամանակներ ենք անցել ու հաղթահարել ենք: Կախված է լինելու նրնից, թե ինչպիսին է լինելու մեր դիմադրողականության աստիճանը: Ես նույն խուճապ առաջացնող խմբին եմ դասում նրանց, որոնք «Կոկա Կոլա»-ն ավելի բարձր են դասում, քան մեր պայքարը: Սա 10 օրվա, 1-2 ամսվա պայքար չէ, մենք պետք է հասկանանք ու գնահատենք լրջությունը»,-նշեց Հարությունյանը: