Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարելն է. դե գնացեք լուծարեք, հետո գնացեք հանդիպման. Արայիկ Հարությունյան
Պետք է գնանք Բաքու: Հիմա կարծիքը՝ ինչո՞ւ չգնալ Բաքու, որովհետև Բաքուն այսօր մեզ հետ միայն մի թեմա է քննարկում՝ինտեգրացիա: Երկրորդ թեման չի քննարկում: Ասում են՝ գնանք, համոզենք: Այս մասին այսօր Արցախի ԱԺ-ում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ես երկու տարի փորձել եմ, եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջին փուլում ես չեմ բանակցել, ես չեմ գնացել: Դրանք արդյունք չեն տալիս, որովհետև վերջում գալիս ասում ՝ էս ա մեր օրակարգը: Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարել: Դե գնացեք լուծարեք, հետո գնացեք հանդիպման: Հերթականությունն ասեմ. գնում ենք հայտարարում, որ բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք, հազիվ ստեղծում ենք համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն կգնանք-կգանք: Մենք երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանության և դիմադրողականության բարձրացում»,-նշեց Հարությունյանը: