Ճնշում են, որ Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու. Արայիկ Հարությունյան
Արցախում շրջափակում էր մինչև ամսի 15-ը, իսկ հիմա իրավիճակն ավելի խորն է։ Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանին առիթ է պետք՝ մեր նկատմամբ ճնշում գործադրելու համար։
«Նպատակն է, որ Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու, ինչի համար Ադրբեջանը պատրաստ է ամեն քայլի։ Իսկ քննարկումները, թե Հաագայի դատարանի որոշումն ինչքանով է այսօր հնարավոր կյանքի կոչել, կամ ինչ է քննարկվել Ամերիկայում: Ես նպատակահարմար եմ գտնում ժամանակ գտնել ու ԱԳ նախարարի հետ կազմակերպել փակ հանդիպում։ Բավականին մեծ ինֆորմացիա կա, շատ մեծ ինֆորմացիա կա կուտակված»,- նշեց Հարությունյանը: