Ովքեր ուզում են Արցախից գնան՝ ջհանդամ գնան, ձայնը կտրած թող գնան. Արցախի նախագահ
Մենք շատ խիստ որոշումներ պետք է կայացնենք։ Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու:
«Նրանք, ովքեր թողել են երկիրն ու հեռացել, այսօր վարձակալությամբ տվել են իրենց գույքը, ստանում են եկամուտներ, նրանց բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնենք։ Էդ, որ հայտարարում են, գոռում են, փախնում են, բոլորն ուզում են դուրս գալ… Նախ, ով ուզում է գնա, ջհանդամը գնա: Ձայնը կտրած թող գնա, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ»,- նշեց Հարությունյանը: