Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՖրանսիայում ցուցարարները ջարդուփշուր են արել տասնյակ ուսումնական հաստատություններՎարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցում նշվեց վերաօծման 7-րդ տարեդարձըԱղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս ԶարգարյանՁեր անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքը արժանի է հանրության բարձր գնահատությանն ու սերունդների երախտագիտությանը․ Էդուարդ Բաբայանը՝ ուսուցիչներին44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան
Ոչ սթափ վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգ առ» հրահանգին և կրակել է նրանց ուղղությամբ․ 2 պարեկ վիրավորվել է
Ադրբեջանում նշել են, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղն ադրբեջանական է
Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկովԼույս չի լինի Երևանի 9 վարչական շրջանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց
Հասարակություն

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով խոչընդոտելու դեպքը. պատրաստվում են դիմել Գլխավոր դատախազին

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը

ՀԺՄ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները:

Կենդանի պատ կազմած կարգադրիչները, երբեմն լրագրողների վրա իրենց ձայնը բարձրացնելով, արգելել են վերջիններիս բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղերը լրացած են, և նստելու տեղ չկա:

Թեպետ նիստերի դահլիճում տեղերն ըստ էության լրացված են եղել Դատական դեպարտամենտի աշխատակիցներով ու Կարեն Անդրեասյանի և նրա թիմի մտերիմներով, քանի որ 11:00-ին նշանակված առաջին նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ ԲԴԽ գնացած որևէ լրագրող կուտակում չի տեսել ԲԴԽ շենքի մուտքի մոտ, այնուամենայնիվ, լրագրողները համաձայն էին բարձրանալ նիստերի դահլիճ ու կանգնած լուսաբանել նիստը, սակայն Դատական դեպարտամենտն անդրդվելի էր: Եվ սա այն դեպքում, երբ լրագրողն ընդամենը հանդիսատես չէր, ու Դեպարտամենտը պարտավոր էր ապահովել աշխատելու համար ԲԴԽ եկած լրագրողների անխոչընդոտ մուտքը նիստերի դահլիճ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը:

Առաջիկայում պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առերևույթ փաստի առնչությամբ»: