Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Սոցիալական ոլորտում մեծերը մեծ ձուկ են ուտում, իսկ մնացածները` ճիճուներ

ՀՀ բյուջեն արդեն քանի տարի սոցիալական ուղղվածություն ունի, բյուջեի գրեթե կեսը` մոտ 400 մլրդ դրամ, ուղղվում է հենց այս ոլորտը: Նշենք, որ ինչքան մեծանում է սոցիալական ոլորտ ուղղվող գումարների չափը` այնքան խորանում է աղքատությունը և ավելանում են ոլորտում չարաշահումներն ու խախտումները: Կարելի է կարծել, որ պետբյուջեն հատուկ գումարներ է ուղղում սոցիալական ոլորտ, ոմանց ախորժակը բավարարելու համար, իսկ այս ոլորտում` վերևից ներքև, ախորժակի բացակայությունից չեն դժգոհում: Այն ժամանակ, երբ մեծ ձկները մեծ ձուկ են ուտում, միևնույն ժամանակ ներքևի օղակները բավարարվում են ճիճուներով: Ինչևէ:

Այս դեպքում Արագածոտնի մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ստուգումների արդյունքում պարզվել է, որ մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել է 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում, իսկ Կոտայքի մարզում` 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը երբեք «մաքուր»: Ղեկավարների պակաս չի զգացել: Ֆրունզ Մուշեղյանը ինչ-ինչ հանագմանքներում ազատվեց աշխատանքից, Զարեհ Սարգսյանը ևս նման ճակատագրի է արժանացել, իսկ Վազգեն Խաչիկյանը մինչև այժմ իր պատիժն է կրում: Ինչպես երևում է ՎՊ-ի ստուգումներից, համակարգի աշխատողները հետ չեն մնում ղեկավարներից:

Դեռևս 2012թ-ին աշխատանքային և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց, որ կենսաթոշակային համակարգում իրականացված «մաքրման» գործողությունների արդյունքում ցուցակներից դուրս են բերվել 11 հազար անձանց անուններ, ովքեր տարիներ շարունակ կեղծ միջոցներով ստացել են կենսաթոշակ: Իսկ երբ ներդրվեց Էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի և տվյալների միասնական բազա, ապա ըստ նախարարության, թոշակառուների ցուցակներում ընդգրկված անձանց թիվը նախորդ տարվա 520 հազարի փոխարեն կազմել է 509 հազար: Համակարգը թույլ է տալիս ցուցակներում բացառել մահացած, հանրապետությունից բացակայող անձանց անունները:

Սոցիալական ապահովության ոլորտը միշտ էլ ռիսկային է եղել խախտումների առումով: Խոսակցությունները` խոսակցություններ, սակայն մի բան պարզ է, որ այս ոլորտում աշխատողները իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Անդրադառնանք նաև վարկերին, ահա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրված վարկերից մի պատառիկ` 2004թ-ին նախարարության վարչարարությանը  5 մլն դոլար տրվեց Համաշխարհային բանկից, նույն 2004թ-ին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից ստացավ 5 մլն դոլար խորհրդատավությունների համար: 2014թ-ին Միջազգային զարգացման ընկերակցությունից 13.8 մլն դոլար փոխառություն վերցրեց: 2014թ-ին Միջազգային զարգացման ընկերակցությունից 21.2 մլն դոլար` բարելավվելու սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը:

Բյուջեի զգալի մասը, Հայաստանի նման աղքատ երկրի համար անհաշիվ վարկային ծրագրերը ուղղվում է այս ոլորտ, իսկ այնտեղ այս տարիներին գրեթե ոչինչ չի փոխվել, ինչպես անեկդոտում է ասվում, միայն թղթաբանությունն է ավելացել: Ապացույցը Վերահսկիչ պալատի ստուգումներն են, որոնք տեղի են ունեցել միայն երկու մարզերում: Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, նման իրավիճակ կանխատեսվում է նաև մյուս մարզերում: Այս ոլորտում աղքատների, ննջեցյալների հաշվին էին ապրում, քանի որ վերջին փոփոխություններով ննջեցյալներին ցուցակներից հանեցին`մնացին աղքատները: Իսկ ինչո՞ւ Հայաստանում կրճատել աղքատությունը, երբ հենց նույն աղքատության հաշվին հնարավոր է բարգավաճել: