«Պոբեդա» լոուքոսթերը Սոչիից Գյումրի թռիչքներ կիրականացնի
«Պոբեդա» լոուքոսթերն («Աերոֆլոտ» խմբի մաս) ընդլայնել է դեպի Հայաստան թռիչքների իր տարածաշրջանային ծրագիրը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ավիաընկերության տարածած հայտարարությանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ Սոչի-Գյումրի երթուղով չվերթները կսկսվեն 2023թ.-ի հոկտեմբերի 29-ին և կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
Ընկերության կայքում արդեն բաց է թռիչքների տոմսերի վաճառքը։