44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան
Ոչ սթափ վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգ առ» հրահանգին և կրակել է նրանց ուղղությամբ․ 2 պարեկ վիրավորվել է
Ադրբեջանում նշել են, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղն ադրբեջանական է
Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկովԼույս չի լինի Երևանի 9 վարչական շրջանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը
Հասարակություն

Ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի․ Արման Թաթոյան

Այն, ինչ այսօր կատարվեց Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտության նկատմամբ, բացի այն, որ դա ոտնահարում է վարույթի հրապարակայնության սկզբունքը դատարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ով ուզում է լինի` ԲԴԽ, թե այլ մարմին կամ պաշտոնյա, իրավունք չունի լրագրողի հետ վարվել կարգազանցի ընկալումով. լրագրողի նկատմամբ վերաբերմունքը պետք է հիմնված լինի լրագրողի օրինավորության, բարեխղճության և ազնվության կանխավարկածի վրա։

Ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի։

Դա է պահանջում լրագրողի հանրային վերահսկողության ու մարդու իրավունքների պաշտպանության հատուկ առաքելությունը, իսկ այդ առաքելությունն ունի կոնկրետ նշանակություն։

Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է ԲԴԽ-ի կողմից։ Հատուկ այնպես են արել, որ լրագրողների մուտքն արգելելու համար ստեղծեն արհեստական հիմքեր, որ հետո էլ արդարանալու տեղ ունենան այդ հիմքերով։ Դեռ մի հատ էլ հրաժարվում են պատճաբանություն ներկայացնել լրագրողներին, թե ինչու են խոչընդոտում իրենց մասնագիտական աշխատանքը, թույլ չեն տալիս լուսաբանել նախապես հայտարարված հրապարակային նիստը։ Ավելին, լրագրողների արձագանքներից ակնհայտ է, որ նրանք չեն էլ իմացել, որ ԲԴԽ-ն որոշել է փոխել իրենց աշխատանքի պայմանները, սահմանափակել դրանք։

Ի՞նչ է նշանակում դահլիճում տեղ չկա լրագրողների համար։ Սա ի՞նչ անիմաստ պատճառաբանություն է։ Այսպիսի գործելաոճ նման անլուրջ պատճառաբանություններով դատարաններում տարածված էին հատկապես 2012-2016 թթ., երբ լրագրողներին չէին թողնում դատական նիստերի դահլիճ մուտք գործել տեղեր չլինելու հիմքով։

Հավանաբար ԲԴԽ-ն փորձել է վերականգնել այդ արատավոր փորձը՝ համոզված լինելով, որ իր շահերին օգտակարությունն արդարացնում է արատավոր ցանկացած երևույթ։

Լրագրողների նկատմամբ ԲԴԽ-ի այսօրվա նվաստացուցիչ վերաբերմունքը խիստ դատապարտելի էր նաև այն առումով, որ դա օրինակ է դատական համակարգում լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հարցում առհասարակ։ Մինչդեռ լրագրողի նկատմամբ հարգանքի ու անխոչընդոտ աշխատանքի օրինակելի երաշխավորումը պետք է ապահովի հենց ԲԴԽ-ն։

Լրագրողների նկատմամբ այսօրվա բացահայտ անհարգալից վերաբերմունքով ԲԴԽ-ն լրացուցիչ պաշտպանությունից զրկեց նաև այն դատավորներին, ում նկատմամբ իրականացնում էր կարգապահական վարույթներ, և ում վերաբերյալ վարույթները լուսաբանելու էին եկել լրագրողները»,- գրել է Թաթոյանը։