Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ ուժգին ցնցումները զգացվել են հատկապես Բաքվում (լուսանկար)
Ադրբեջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում տալով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Նշվում է, որ Բաքվում ուժգին ցնցումներ են զգացվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
