Նախկին ռեկտորի գույքն են ստուգում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի գույքի օրինականության վերաբերյալ։ Քյալյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում հրավիրվել է դատախազություն՝ սկսված ուսումնասիրության շրջանակներում բացատրություններ տալու, դիրքորոշում և գույքի հայտարարագիր ներկայացնելու համար։ Ծանուցումը հրապարակվել է հունիսի 23-ին։ Քյալյանը ԵՊԲՀ ռեկտոր է նշանակվել 2006 թվականին և պաշտոնավարել մինչև 2011 թվականը։
Նա բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր է, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի կինն է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում սկսված ուսումնասիրությամբ դատախազություն է հրավիրվել նաև Լևոն Սուլթանյանը, ով Հ2-ի փոխտնօրենն է եղել։ Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Մայրապետյանի գույքի վերաբերյալ ևս ուսումնասիրություն է սկսվել»: