Ուկրաինան F-16 կործանիչներ չի ստանա մինչև իր հարձակման ավարտը
Ուկրաինան F-16 կործանիչներ չի ստանա մինչև իր հարձակման ավարտը:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը։ LBC-ին տված հարցազրույցում ծովակալը հավելել է, որ մինչև հարձակման ավարտն անհնար է ուկրաինացի օդաչուների և տեխնիկական մասնագետների պատրաստումը և օդանավերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպումը:
Ավելի վաղ Զալուժնին բողոքել էր, որ ամերիկյան F-16-ները, որոնք Վաշինգտոնը կարող է հանձնել, դժվար թե հասնեն մինչև աշուն։