Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Այդչափ թրքասեր լինելը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ անբարոյականություն

Երբ թվում է՝ էլ զարմանալու ու զայրանալու ոչինչ չկա, հայտնվում է ինչ-որ մի քայլարած ու իր սահմանափակ մտահորիզոնում ծնված հիմար հայտարարությամբ զայրացնում ու նաև զարմացնում է բոլոր նրանց, ովքեր հասկանում են հայրենիքի արժեքն ու սեփական հողը պաշտպանելու համար թափած արյան գինը:

ՔՊ-ական Մարիա Կարապետյանը Կանադայի Վանկուվեր քաղաքում, ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում հայտարարել է.

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը...» 

Եթե այս հայտարարությունն աներ փողոցային մեկը, հնարավոր է շատերը նրան «քացիների տակ» առնեին, հայհոյեին, շանսատակ անեին, վիրավորեին ամենավերջին բառերով ու թողնեին իր վերքերի ու ցավերի մեջ արնաքամ լինելով մեռներ... Բայց այս մասին միջազգային հարթակում հայտարարել է իշխանությունը ներկայացնող խմբակցության պատգամավորը, ըստ էության, հայտնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ «Արցախը հանձնենք ու հանգիստ ապրենք» տրամաբանության մեջ:

Ստացվում է՝ մի կողմից հայաստանցիները՝ շարքային քաղաքացիները, մտավորականներն ու հանրության տարբեր շրջանակներ «ՀայաՔվե» են նախաձեռնում՝ փորձելով փրկել Արցախը, արցախցիներին ու պաշտպանել արցախահայությանը, մյուս կողմից իշխանությունն իր մունետիկին ուղարկում է ի գիտություն Ադրբեջանի հայտարարելու, թե իրենք կապ չունեն ժողովրդի նախաձեռնած պայքարի հետ ու իրենք կողմ են, որ Արցախի Հանրապետությունը (իրենց լեզվով՝ Ղարաբաղը) լինի Ադրբեջանի կազմում:

Այսինքն՝ իշխանությունը հակադրվում է ազգային հավաքական ուժին ու կամքին՝ օգնելով թշնամուն հասնել իր նպատակին:

Սա կոչվում է պետական դավաճանություն:

Հատկանշական է, որ իշխանության սուրհանդակը ճիշտ և ճիշտ կրկնել է իր «թագավորի» դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը, իր «եղբայր» Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, հայտարարել էր, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները:

«Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը. դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը»:

Պրոռուսական ու պրոամերիկական հայաստանյան թևերը հաճախ են սիրում մեղադրել հակառակ կողմերին ու միջազգային հանրությանը, թե՝ չեն օգնում, ձայն չեն հանում, թույլ են տալիս ցեղասպանել հայրերին ու էլի մի շարք մեղադրանքներ են հնչեցնում:

Բայց, ներեցեք, ինչպե՞ս միջազգային հանրությունը միջամտի Արցախի ինքնորոշման հարցին, երբ Հայաստանի իշխանությունը սկուտեղի վրա Արցախը մատուցում է Ադրբեջանին ու իր բանբերների օգնությամբ ի լուր աշխարհի հայտնում այդ մասին:

Իշխանությունն այս ամենն անում է աթոռին երկար մնալու ու մի քիչ ավելի շատ լափելու համար՝ թքած ունենալով  Արցախի, ասել է թե նաև Հայաստանի վրա։

Մարիա Կարապետյանն ու նրա նման սահմանափակ ուղեղներն ինչպե՞ս հասկանան, որ ոչ թե Արցախի հարցը պետք է լուծվի Հայաստանում, այլ իրականում Արցախում է որոշվում Հայաստանի ու հայության  ճակատագիրը։ 

Արցախում վճռվում է նույն միջազգային հանրության դերակատարումը տարածաշրջանում՝ ով կմնա, ով կգնա, ով որքան կշիռ կունենա և այլն, և այլն։

Արցախում որոշվում է հայերի լինելիության հարցն ընդհանրապես։

Բայց Արցախի դերն ի՞նչ իմանա քայլելով իշխանություն ու աթոռ զավթած խաժամուժը։

Մարիոնետի նման Կարապետյան Մարիան ու մյուսները ենթարկվում են մեկ մարդու, ում փափագը Հայաստանն ու հայությանը կործանելն է։

Պարզ է, որ սրանք ոչ միայն հայտարարություն անելիս, այլ անգամ հետո, չեն մտածում դրանց հետևանքների մասին:

Հիշեցնենք միայն, որ Կարապետյան Մարիան դեռ վերջերս էր հայտարարում, թե իբր Թուրքիայի հետ սահման բացելու համար կողմերը նախապայմաններ չեն առաջադրում։

Հայաստանի մասով՝ ոչինչ չունենք ասելու՝ ճիշտ է․ Հայաստանն անգամ Ցեղասպանության ճանաչման պահանջն է անտեսում, իսկ Թուրքիայի մասով՝ նույնը չենք կարող ասել։

Կարապետյանը չի՞ հասկանում, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելը նախապայմաններից մեկն է։ Հասկանում է, բայց նրա համար աթոռն ու փողն ավելի թանկ են։

Այս դեպքում հնարավորություն տանք Մարիա Կարապետյանին, թող ինքն ընտրի, իր արածը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ անբարոյականություն։ Եվ ի վերջո՝ ինչո՞ւ եք այդքան թրքասեր։

Արմինե Մկրտումյան