«Դեմոկրատիայի բաստիոն» իրեն հռչակած ռեժիմը իր քաղաքացիներին ասում է` գնացեք ապրեք բռնապետությունում․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բոլոր միջազգային զեկույցներում Ադրբեջանը բնութագրվում է որպես բռնապետություն, իր ամենավտանգավոր և վատ դրսևորումներով։
Երբ արցախահայերին «միջազգային հանրությունը» առաջարկում է «լեզու գտնել» բռնապետության հետ, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, դա ցինիզմ է ու երեսպաշտություն։
Երբ «դեմոկրատիայի բաստիոն» իրեն հռչակած ռեժիմը իր քաղաքացիներին ասում է գնացեք ապրեք բռնապետությունում, փոխանակ բանակցություններում ապացուցի դրա անհնարինությունը, դա արդեն կանխամտածված քաղաքականություն է»։