Թուրքիան և Եգիպտոսը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացրել են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը
Թուրքիան և Եգիպտոսը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացրել են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դեսպաններ են նշանակել:
Աս-Սիսիի և Էրդողանի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Դոհայում, այնուհետև առաջնորդները սեղմել են միմյանց ձեռքերը։
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։ Էրդողանը կտրուկ դատապարտել է եգիպտացի զինվորականների գործողությունները գահընկեց արված նախագահի կողմնակիցների նկատմամբ։