Իրանը միացել է Շանհայի համագործակցության կազմակերպությունը
Հնդկաստանի նախագահությամբ անցկացված` Շանհայի համագործակցության կազմակերպությունը գագաթնաժողովում պաշտոնապես հայտարարվել է ասոցիացիայի մասնակից երկրների շարքին Իրանի միանալու մասին, հայտնում է ՇՀԿ քարտուղարությունը։
Իրանը դարձել է միջպետական ասոցիացիայի 9-րդ անդամը։ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել է պարտավորությունների հուշագիր, որպեսզի Իրանը միանա կազմակերպությանը։
Նշենք, որ ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպությունը ներառում էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը։