Տիկին գլխավոր դատախազ, խորհուրդ եմ տալիս Ձեզ, չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք․ Հենրիխ Դանիելյան
«Նիկոլ, դավաճան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»։ Մի շարք քաղաքացիներ այս ու այլ բացականչություններով Գլխավոր դատախազության շենքի մոտ են։
«Դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով։ Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը, որ Դուք չմասնակցեք թուրք-ադրբեջանական տանդեմի ծառաների և դավաճանների այս քայլերին։ Մենք չենք լռելու, պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով»,- ասաց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ իր խոսքն ուղղելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին։
Հենրիխ Դանիելյանը նշեց, որ Փաշինյանն ուզում է վերջնական քայլեր ձեռնարկել, որպեսզի հանձնի Արցախի մնացած հատվածն ու Հայաստանն ու Արցախը տանի վերջնական կապիտուլյացիայի։
«Մենք այստեղ ենք, որ ասենք՝ չենք լռելու, ասելու ենք իրականությունը ձեր մասին։ Տիկին գլխավոր դատախազ, խորհուրդ եմ տալիս Ձեզ, չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք, որը ապազգային և դավադիր քայլեր է իրականացնում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ արդարաությունը վերականգնվելու է, Հայաստանն ու Արցախն իրական ապագա են ունենալու»,- ասաց նա։