Մեծ Բրիտանիան աջակցել է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն աջակցել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը:
«Ես հավատում եմ, որ Ուկրաինան կարող է դա անել առանց սովորական բյուրոկրատիայի, ինչպես եղավ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին:
Միաժամանակ նա նշել է, որ հստակ չգիտի, թե Ուկրաինան երբ կմտնի ՆԱՏՕ, քանի որ հայտնի չէ, թե որքան կտևի Ռուսաստանի հետ պատերազմը: