Ռուսաստանը Վագներին փոխարինող է փնտրում
Ռուսաստանը պատրաստվում է ավելի շատ կադիրովցիներ ուղարկել Ուկրաինա՝ լրացնելու Վագների վարձկանների պակասը, գրում է Bloomberg-ը։
Ըստ թերթի՝ Ուկրաինան հարձակողական գործողություններ է իրականացնում Բախմուտի շրջանում, եւ դա ստիպում է ռուսական ստորաբաժանումներին վերախմբավորվել։
Նշվում է, որ Ռուսաստանը մեծ թվով զորքեր է տեղափոխել Բախմուտ այն բանից հետո, երբ մայիսի վերջին Վագները հայտարարեց քաղաքից դուրս գալու մասին:
Պրիգոժինի ապստամբությունը ռուսական ուժերին խլել է ռազմաճակատի ամենաուժեղ մարտիկներից: ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտնել, թե քանի վարձկան է պայմանագրեր կնքել բանակին միանալու համար մինչև հուլիսի 1-ը լրանալը։