Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կոռուպցիան պոզով-պոչո՞վ ա լինում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության ոլորտում պետպատվերով ծառայությունների կազմակերպումը զերծ չէ ռիսկերից և միջամտություններից։ Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ Պետական առողջապահական գործակալությունում աշխատում են փորձագետներ, որոնք համատեղում են աշխատանքը նաև «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում։ Եվ որոշակիորեն աջակցում են իրենց կլինիկային` պետպատվեր ստանալու հարցում։

Օրինակ՝ արձակուրդային սեզոնին ծնողները պլանավորում են երեխաների նշիկները հեռացնել, ատամները սարքել և երբ դիմումը ներկայացնում են, ՊԱԳ-ի փորձագետներն ասում են, որ պետք է հերթագրվել։ Իսկ եթե ծնողի դիմումը վերաբերում է «Ուիգմոր» կլինիկային, ապա պետպատվերի հայտն արագ հաստատվում է։ «Ուիգմորի» նկատմամբ սերը ՊԱԳ-ում օդից չի առաջացել, այս կլինիկայում, ինչպես գրվել է մամուլում, բիզնես հետաքրքրություններ ունի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը «Ուիգմորը» վարձակալել է Ավանեսյանի մորից՝ Մարգարիտա Վարդանյանից։

Փորձեցինք ՊԱԳ-ի տնօրեն Ահարոն Բարսեղյանից հետաքրքրվել՝ արդյոք իր մոտ աշխատո՞ւմ են փորձագետներ, որոնք նաև «Ուիգմոր»-ում են աշխատում, և արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա, սակայն Բարսեղյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ի դեպ, ընդամենը երկու օր առաջ խնդրին առանց անուններ տալու անդրադարձել է նաև «Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հիմնադիր, ՊԱԳ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, ով շուրջ 10 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում` անդրադառնալով մանկական պետպատվերի խնդրին, նա իր էջում գրել է․ «Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ»:

Նա դիմել է նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ առաջարկելով․

«Ուսումնասիրեք, օրինակ, ո՞վ է դիտարկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձն աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է: Եվ ի՞նչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերն ընդունելը և, հետևաբար, գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։