Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը չի կարողացել դառնալ ՆԱՏՕ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը չի կարողացել դառնալ ՆԱՏՕ-ի ղեկավար՝ Կիևին չափազանց շատ աջակցելու պատճառով։
Այս մասին գրում է The Telegraph-ը՝ նշելով, որ այս պաշտոնի հավակնորդների մեջ ֆավորիտ է եղել Ուոլեսը, սակայն Սպիտակ տունն ու Փարիզը դեմ են արտահայտվել:
Թե ինչու է Փարիզը դեմ հանդես եկել, չի նշվում։
The Telegraph-ը գրում է, որ Բայդենի պաշտպանած թեկնածուն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է։
Նախօրեին Ստոլտենբերգը հայտարարեց, որ կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ տարի՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։