Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, ապա նրա զինված ուժերը պետք է լքեն Ղարաբաղը. Իլհամ Ալիև
«Չնայած Հայաստանին ստիպել են ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ NEWSPRESS.am, նկատի ունի Արցախի Հանրապետությունը), որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»:
Այս մասին նշել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը Հայաստանի ևս մեկ պարտավորություն է, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից և հետևաբար պետք է իրականացվի։