Զապորոժիեի ԱԷԿ-ում դիվերսիայի սպառնալիքը մեծ է. Պեսկով
Զապորոժիե ԱԷԿ-ում դիվերսիայի սպառնալիքը մեծ է, հետևանքները կարող են աղետալի լինել:
Այս մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ կայանի սպառնալիքներին հակազդելու համար, ասել է նա։