Խմբագիր Լիա Խոջոյանին հաջողվել է փրկել «Հաղթանակ» կամրջից այսօր նետվել փորձող քաղաքացուն (տեսանյութ)
Mediahub-ի գլխավոր խմբագրին հաջողվեց համոզել «Հաղթանակ» կամրջից այսօր նետվել փորձող քաղաքացուն հետ կանգնել իր որոշումից:
Քաղաքացին համաձայնեց արգելապատնեշից վերադառնալ մայթ այն պայմանով, եթե ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները իրեն մոտ չեն գա և Լիա Խոջոյանի մեքենան նստեց: Այս պահին նա Նաիրի ԲԿ-ում է՝ ինքնազգացողությունն արևի տակ վատացել էր: