NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. 2023-ին Երևանում կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար

Էրեբունու Մուշական թաղամասն ունի շուրջ 1600 բնակչություն: Այստեղ կոյուղի երբևէ չի եղել: Տարիների ընթացքում բնակիչներից ամեն մեկն իր ձևով է ժամանակավոր լուծում գտել: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:

«Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,- ասում են բնակիչները:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մուշականում այժմ կառուցվում է նոր կոյուղատար համակարգ: 4.6 կմ երկարությամբ ցանցը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել թաղամասի ամենակարևոր խնդիրը:

«Սկսում ենք մոտ 4600 մետր կոյուղագծի ամբողջությամբ զրոյից կառուցումը: Տարածքը երբևէ չի ունեցել կոյուղագիծ: Այս գիծը հասնելու է մինչև Աթոյան փողոց: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է սա: Նպատակ ունենք հետագայում հարակից տարածքների կոյուղագծերը ևս զրոյից կառուցել և միացնել այս ցանցին: Քաղաքում հիմնովին նոր աշխատանքներ են իրականացվում», - նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել և ցանցը շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Զուգահեռաբար բնակիչները կկարողանան ներքին միացումներն անել: Ծրագիրն էապես կբարձրացնի բնակիչների կյանքի որակը:

«Կոյուղագիծը սանիտարական հիգիենայի կարևոր պայմաններից մեկն է: Մոտ 240 մլն դրամ արժողությամբ ծրագիրը հիմնովին է լուծում կոյուղագծի հարցը, և սա երկար պետք է ծառայի բնակիչներին: Մոտ 50-60 տարի կծառայեն»,-նշում է Խորեն Գրիգորյանը:

Երևանում ընթանում է նաև կոյուղատար համակարգերի վերակառուցում: Խաղաղ Դոնի 23 հասցեն քաղաքի ամենամեծ շենքն է: Տարիներ շարունակ այստեղ կոյուղաջրերը լցվում էին նկուղներ, բնակիչների տներ: Այսօր արդեն տեխնիկան աշխատում է բակում:

«Խնդիրը բնակիչները բազմիցս բարձրացրել էին, նույնիսկ առաջին հարկի բնակարաններ էր լցվում: Այժմ հարցը լուծում է ստանում»,- նշում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:

2020-2022թթ. Երևանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Միայն այս տարի ծավալները շուրջ 14 կմ են:

«Այս տարի ծավալային առումով ամենամեծ ծրագրերն ենք իրականացնում: 26 հասցեներում 12 կմ երկարությամբ կոյուղատար համակարգ է վերակառուցվում: Ծրագիրը կազմվել է հաշվի առնելով ցանցի վթարայնությունը, բնակչության պահանջարկը: Երկրորդ ծրագիրն իրականացնում է Վիոլեա ջուր ընկերությունը՝ 1.4 կմ երկարությամբ՝ 10 հասցեներում»,- ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Հատուկ հսկողություն է սահմանված աշխատանքների որակի նկատմամբ: Հնամաշ մետաղական խողովակները փոխարինվում են նոր ու հատուկ պոլիէթիլենային՝ ավելի շատ թողունակությամբ խողովակներով:

Երևանի ներքաղաքային կուղատար համակարգի երկարությունը 1200կմ է, որի մոտ 80 տոկոսն այսօր փոխարինման կարիք ունի: Ցանցի արդիականացումը պահանջում է լուրջ ներդրումներ, իսկ համայնքային միջոցները բավարար չեն: Երևանի քաղաքապետարանը գրանցել է ոլորտի առաջնահերթ և հեռանկարային խնդիրները, կազմել ծրագրային փաթեթ:

«Առաջիկայում քննարկում կունենանք, և հավանաբար ամփոփ առաջարկ կներակայացվի կառավարություն այս առնչությամբ»,- ասում է Արեյանը:

Երևանի զարգացումը պետք է նպաստի նաև քաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ստեղծմանն ու պաահովմանը: Փուլ առ փուլ համայնքը լուծում է մայրաքաղաքի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները»: