ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի արդարացնի ուկրաինական հասարակության սպասելիքները. Բուդանով
Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի արդարացնի ուկրաինական հասարակության սպասելիքները: Այս մասին ասում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
«Ինձ համար բավականին դժվար է բարձր գնահատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը շատ պարզ պատճառով. մեր հասարակության սպասելիքները չեն արդարանա։
«Համոզված եմ, որ որոշ խոսքեր կհնչեն, բայց ոչ ավելին: Ես միանգամայն վստահ եմ, թե ինչ է քննարկվելու հետագայում»,- ասել է Բուդանովը The Times-ին տված հարցազրույցում։