Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է Ռուսաստանի կորուստները
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել է մոտ 220 հազար ռուս զինծառայող, խոցվել է ավելի քան 6200 միավոր ռուսական զրահատեխնիկա, այդ թվում՝ մոտ 2050 տանկ։
2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը կորցրել է 80 ինքնաթիռ, 95 ուղղաթիռ, 250 անօդաչու թռչող սարք, բոլոր դասերի 12 ռազմածովային նավ և բոլոր տեսակի ավելի քան 1000 հրետանային համակարգեր։