Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Իմ գործընկեր Մարիա Կարապետյանն ազնվորեն հայտնում է իր տեսակետը եւ հայտնվում է բազմաթիվ հարվածների խաչմերուկում․ Հովիկ Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը մի քանի օր առաջ ասաց, թե վստահ է, որ հնարավոր է Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգությունն ապահովել Ադրբեջանի կազմում։ Իսկ ձեր խմբակցության պատգամավորներից Մարիա Կարապետյանը նույն օրը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ ՀՀ իշխանությունների պահվածքից և հատկապես լռությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախի կարգավիճակի հարցն արդեն որոշված է։ Դուք համաձա՞յն եք հնչած տեսակետների հետ։

- Բնականաբար, ես չեմ կիսում դեսպանի կարծիքը, որովհետև այն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և այն իրողությունները, որ տեղի են ունեցել մեր աչքի առջև վերջին 120 տարում, գալիս են ապացուցելու, որ ասվածը դժվար իրագործելի խնդիր է։ Գուցե դեսպանը որևէ բանաձեևի է տեղյակ, որ կարող է այդպիսի հնարավորություն ապահովել, ես խիստ թերահավատ եմ։ Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանին, ինքն իր կարծիքն ունի, ես՝ իմը, իշխանության այլ ներկայացուցիչ գուցե բոլորովին ուրիշ կարծիք ունի, և բոլորի հավաքական կարծիքը կարող է լինել իշխանության կարծիքը։ Աղազարյան Հովիկի և Մարիա Կարապետյանի կարծիքը չեն կարող իշխանության կարծիքը լինել։

- Մեծ հաշվով՝ դեսպանը ձեր իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի տեսակետն է հայտնել, որը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում ձևաչափի շուրջ․․․

- Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնել։

- Հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․

- Դրանք տարբեր բաներ են։ Ես անձամբ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ես նաև գտնում եմ, որ Արցախի մեր հայրենակիցներն արդեն 30 տարուց ավել հայտարարել են իրենց անկախության համար և հիմա էլ համառ պայքար են մղում՝ այդ անկախությունը ճանաչելի դարձնելու ողջ աշխարհին։

- Իմ նախորդ հարցը կիսատ մնաց, Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար ք/կմ-ի վրա, որի մեջ Արցախն էլ է մտնում, և ճշտող հարցին նա դրական է պատասխանել։

- Արցախը․․․ Գիտեք ոնց․․․ Իմ պատասխանը հետևյալն է․ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես գիտեմ, որ Ադրբեջանը Սովետական Միության ժամանակ եղել է մոտավորապես 86.6 հազար քառակուսի, բայց ես նաև ուզում եմ հիշեցնել ձեզ` եթե տեղյակ չեք, որ Արցախի ժողովուրդը 30 տարի ապրել է անկախ կարգավիճակով, և այսօր էլ պայքարը տանում են այդ կարգավիճակի, ազատ ապրելու, իրենց ճակատագիրը տնօրինելու պայքարը հասանելի դարձնելու համար աշխարհին։

- Եթե դեսպանի տեսակետը պաշտոնական Երևանի կողմից անարձագանք է մնում, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահող պետության դեսպանի, որը փաստացի դերակատար է Արցախի կարգավորման խնդրի գործընթացներում, չե՞նք կարող եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները համաձայն են այդ կարծիքի հետ: Մանավանդ, որ անմիջապես ձեր կուսակիցն էլ է բաց խոսում դրա մասին։

- Դեսպանը, այո, պատահական մարդ չէ, գուցե տիրապետում է որևէ բանաձևի, բայց ես չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը պետք է ինչ-որ բան աներ, դա դեսպանի կարծիքն է, մեզ մոտ էլ շատերը կան, որոնք նման կարծիք ունեն, բայց ես այդ կարծիքին չեմ։ Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանին, ապա հիշեցնեմ, որ մենք գաղափարական ուժ ենք, և կուսակցությունը կազմված է անհատներից, որոնք իրենց սեփական կարծիքն ունեն, մենք չենք կարող բոլորս նույն կարծիքն ունենալ։

- Կարո՞ղ է Դուք «Հայաքվեին» էլ եք միացել, չգիտենք։

- Ոչ, չեմ միացել, որովհետև դա շատ վտանգավոր և սխալ նախաձեռնություն է։

- Ինչո՞վ է սխալ, որ ուզում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչումը քրեականացնե՞լ։

- Եթե դա իրոք կազմակերպված է արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչների կողմից, դա մի հարց է, եթե դրա թիկունքում մեզ հայտնի ուժերն են, դա արդեն ուրիշ հարց է։ Որովհետեւ այդ ուժերը՝ խորհրդարանական մեր գործընկերները, կարող էին օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչման հարցը, ոչ թե խուճուճ, էն կողքից, տակից հարվածող նախաձեռնություն անեին։

- Դուք լրիվ տարբեր բաների մասին եք խոսում, բայց, միևնույն է, «Հայաքվեի» բովանդակությունը դրանից չի փոխվում: Իսկ եթե դեմ եք Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն, քայլ պետք է անեք։

- Չէ, բան չեմ ասում, դա իրենց իրավունքն է, եթե 300 հազար մեր հայրենակիցներ ստորագրում են այդ նախաձեռնության տակ, թող․․․ Բայց, իմ կարծիքով, նախաձեռնողներն այլ նպատակ են հետապնդում, իրենց նպատակը, որ մի 10 հազարը փողոց դուրս կգա, և իրենց միջի, մեր «հարգելի» գործընկերոջ՝ Աղվան Վարդանյանի ասած 200 հոգին կարող են իրենց սև գործն անել։ Սա է իրենց ծրագիրը։

- Ակնարկում եք Աղվան Վարդանյանի ասած «քաղաքական մահապարտների» ծրագի՞րը, բայց Աղվան Վարդանյա՞նն է «Հայաքվեի» նախաձեռնողը, որ իր ծրագիրը կյանքի կոչի։

- Աղվան Վարդանյանենք են, Ռոբերտ Քոչարյանենք, ու կարող են ազնվորեն հայտնել այդ մասին։ Եթե իմ գործընկեր Մարիա Կարապետյանն ազնվորեն հայտնում է իր տեսակետը և հայտնվում է բազմաթիվ հարվածների խաչմերուկում, բայց, միևնույն է` իր համարձակությունն ու ազնվությունը հարգանքի արժանի է, այդպիսի խութերով լցված նախաձեռնությամբ հանդես գալն ազնիվ չէ։ Բայց իրենց գործն է, թող հանդես գան, եթե այնպիսի վիճակ ստեղծվի, որ խորհրդարանը մերժի, թող 300 հազար ստորագրություն հավաքեն, դնեն հանրաքվեի` կհաղթեն, բնականաբար, մենք, որպես բարոյական  իշխանություն, կհրաժարվենք մեր իշխանությունից, կասենք` եկեք, հաղթողներ ջան, և այլն»։