Որոշ շրջաններում Ուկրաինայի Զինված ուժերը չեն կարող նույնիսկ մտածել հարձակման մասին. Զելենսկին կրկին մեղադրել է Արևմուտքին
Ես առաջարկել էի հակահարձակում սկսել և ԱՄՆ-ից ու ԵՄ-ից զենք-զինամթերք խնդրեցի, սակայն մատակարարումների ձգձգումների պատճառով Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները թույլ տվեցին Ռուսաստանին ուժեղացնել պաշտպանությունը: Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ բոլորը հասկացել են, որ եթե հակահարձակումն ավելի ուշ սկսվեր, ապա Ուկրաինայի տարածքի մեծ մասն ականապատված կլիներ:
«Մենք մեր թշնամուն ժամանակ և հնարավորություն ենք տալիս ավելի շատ ականներ տեղադրելու և իրենց պաշտպանական գծերը պատրաստելու համար», - ասել է Զելենսկին։
«Այժմ, որոշ շրջաններում, Ուկրաինայի Զինված ուժերը չեն կարող նույնիսկ մտածել հարձակման մասին, քանի որ նրանք չունեն համապատասխան զենք», - բացատրել է Զելենսկին՝ հավելելով, որ մարտի դաշտում այս բոլոր դժվարությունները հանգեցնում են հակահարձակման դանդաղեցման։