Գվիանան և Նոր Կալեդոնիան Ֆրանսիային մեղադրում են օկուպացիայի մեջ
«Ֆրանսիան յուրացրել է Գվիանայի տարածքի 90%-ը, երկրի բնական ռեսուրսները թալանվել են»,- հայտարարել է Ֆրանսիական Գվիանայի սոցիալական ազատության և ապագաղութացման շարժման անդամ Մորիս Պինդարը։
«Մեր երկրում գործազրկությունը 30 տոկոս է։ Մեր պաշտոնյաները նույնպես նշանակվում են Ֆրանսիայի կառավարության կողմից»,-նշել է նա:
Նոր Կալեդոնիայի խորհրդարանի նախագահ Ռոկե Վամիտանն ասել է, որ Ֆրանսիան Նոր Կալեդոնիայում գաղութատիրության քաղաքականություն է վարում:
«Ֆրանսիան իրեն անվանում է միասնության, հավասարության և եղբայրության դեմոկրատական հանրապետություն, բայց սա ընդամենը միֆ է, որն իրականում լրիվ սուտ է։ Ավելի քան 170 տարի Նոր Կալեդոնիան օկուպացված է եղել Ֆրանսիայի կողմից»,-նշել է նա: