Իրատեսական չէ քննարկել Արցախի պաշտպանական բանակը լուծարելու հարցը. Արցախի ԱԳՆ
Տեսնելով, թե ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունն ինչպես են թափ առնում, պարզ է, որ իրատեսական չէ քննարկել Արցախի պաշտպանական բանակը լուծարելու հարցը։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին։ Վերջինս Հայաստանից պահանջել է «զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերել Արցախից»։
«Եթե դատենք ադրբեջանական կողմի հռետորաբանությունից՝ այդ պայմանը միշտ էլ կար, տարբեր մակարդակներով դրա մասին հնչեցվում է։ Արցախի պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, և Արցախի ժողովուրդն է որոշում կայացնում»,- ասաց նախարարը։