Մեր գրասենյակի մանդատի շրջանակներում չի․ մեր հիմնական անելիքը եղել է զրուցել ծնողների հետ․ ՄԻՊ-ը գերեվարվածների հարցով զբաղվելու մասին
Եթե ուղղակի մանդատի կոնտեքստում նայենք, ապա մեր գրասենյակի մանդատի շրջանակներում չի ընդգրկվում, բայց մենք փորձել ենք գտնել տարբերակներ նաև միջազգային կառույցներին որոշակի ինֆորմացիա փոխանցելու համար, որը կարող է նաև արժանահավատ դիտարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով վերջերս գերեվարված երկու հայ զինծառայողին պաշպանելու մասին հարցին:
Մանասյանի խոսքով՝ իրենց հիմնական անելիքն այն է եղել, որ զրուցել են գերեվարվածների հարազատների հետ, որպեսզի պատկերացում կազմեն, թե մինչ այդ դեպքն ինչ հեռախոսային խոսակցություններ են ունեցել։
«Այդպես քաղաքացուց ստացված տեղեկատվությունը քաղաքական ձևակերպումներով, անգելերեն թարգմանությամբ ուղարկել են միջազգային կառույցներին։ Անկեղծ ասած, այդ հարցը ես միշտ բարձրաձայնում եմ միջազգային կառույցներում՝ այն համատեքստով, որ մենք տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ»,- նշեց Մանասյանը։