Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Թանդիլյանի նախընտրական «ճոպանուղային» կրկեսը փոխանցվում է Ավինյանի «հաշվեկշռին»

Քաղաքական ուժերը նախընտրական աժիոտաժի մեջ են: Թե՛ իշխանամետ, թե՛ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերմ առաջադրում են իրենց թեկնածուներին մի նպատակի համար՝ օգնելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին վերջապես քաղաքապետ դառնալու հարցում: 

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է այդ ուժերից երկուսին՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին:  Սրանք, որպես «պալատական ընդդիմադիր» ուժեր, աշխատելու են իշխանության համար՝ հավանաբար, շահելով որոշակի դիվիդենտներ:

Թերևս ակնկալիքներ ունի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ժողովրդից ստացած քվեները կփոխանցի իշխանության կողմից առաջադրված թեկնածուի «հաշվեհամարին»՝ համալրելով նրա «քարտային հաշվեկշիռը»:

Որոշ լուրերի համաձայն` քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու նրա շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն օրերս հանդիպել են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին. այսինքն` նրան, ով աշխատել ու, ըստ կուլիսներում շրջանառվող լուրեի, շարունակում է աշխատել իշխանության հետ:

Առայժմ հանգիստ թողնենք Հայկ Մարությանին ու անդրադառնանք քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին:

ԼՀԿ կուսակցության երբեմնի անդամ Թանդիլյանը լուսավորվելով՝ «ԵԼՔ» գտավ պատգամավոր ու նախարար դառնալու: Շրջեց Արցախն ու հանգրվանելով Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Ապրելու երկիր»-ում` որոշեց Երևանի քաղաքագլուխ դառնալ։

Կրկին չանդրադառնանք, թե որն է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու նրա նպատակը, պարզապես մի փաստ արձանագրենք․

Երևանում «քաղաքապետ դառնալ ցանկացող» Մանե Թանդիլյանի որդիներն ու ամուսինը Հայաստանում չեն բնակվում:

Որոշ տեղեկությունների համաձայն` դեռ մի քանի տարի առաջ Թանդիլյանը նրանց «հանել է երկրից»՝ բանակից ազատելու համար։

Իհարկե, Թանդիլյանն այս մասով հայտարարել է, թե հիմնական նպատակն ուսումն է, բայց փաստն այն է, որ եթե անգամ ուսման համար են մեկնել տղաները, ապա նշանակում է «Ապելու երկիր»-ի անդամ Թանդիլյանն իր զավակների համար, փաստորեն, Հայաստանն ապրելու երկիր չի համարում։

Ասել է թե՝ երկրի խնդիրներին նայում է հենց այնպես` ի միջի այլոց։ Թերևս դա է պատճառը, որ Թանդիլյանի առաջարկած նախընտրական ծրագրերն էլ խելամիտ չէ։

Օրինակ` Երևանում ճոպանուղու գործարկումը՝ տրանսպորտի փոխարեն 94 կանգառով։

Այստեղ են ասել՝ վա՜յ մեր քաչալ գլխին, իբր տրանսպորտի հարցը լուծեցինք, մետրոյի կանգառները հորով-մորով արինք՝ մնաց ճոպանողին։

Այս հայտարարությունը հիշեցնում է Հովհ․ Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը. այս դեպքում իշխանությունն առաջարկում է թվացյալ ընդդիմադիրներին` ով էնպիսի հիմարություն դուրս տա, որ ծիծաղեն, չհավատան ու հավակնությունը տան մեր թեկնածուին՝ պաշտոններից մի քանիսը նրան կտանք․․․

Մի խոսքով` կրկեսի պակաս չկա։

Ճոպանուղու կառուցման հետ կապված` անգամ ՔՊ-ականներն են «բոցեր արել»։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի Ժ/Պ, ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը գրել է, թե այնքան անիրատեսական է ճոպանոււղին, որ ավելի լավ է վերադառնալ երիտասարդական պալատի կառուցմանը (հայտնի է՝ կուկուռուզնիկ անունով)։

 

 

 

Մի խոսքով` ինչպես «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Տիգրան Սահակյանն է գնահատել՝ Թանդիլյանի ճոպանուղին դարձել է ՔՊ-ի «բեսեդկի» ներքին զրույցների թեմա։

Ու ցավն այն է, որ այդ անարժան քայլարածների «բեսեդկային խոսակցությունների» առիթը տալիս է հենց թեկնածուի անլուրջ վերաբերմունքը երկրին ու նրա ապագային, որտեղ նա չի ուզում տեսնել իր որդիներին։

Այնպես որ` Թանդիլյանի նախընտրական «ճոպանուղային» կրկեսը փոխանցվում է Ավինյանի «հաշվեկշռին»։

Արմինե Մկրտումյան