Մոսկվան կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի ճանապարհը. Զախարովա
Մոսկվան կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի ճանապարհը և վերականգնել ազատ երթևեկությունը: Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Մոսկվան չափազանց անհանգստացած է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճով և Լաչինի միջանցքի (Քաշաթաղի միջանցք- NEWSPRESS.am) շրջափակման շարունակությամբ: Դա հակասում է եռակողմ պայմանավորվածություններին։ Ռուս խաղաղապահներն իրավիճակին արձագանքելու են տեղում զարգացումներին համապատասխան և եռակողմ հայտարարությունների շրջանակներում»,- նշել է Զախարովան: