Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ)ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել համակարգել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման ջանքերը
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան
Ոտատակ ընկնողները քիչ էին, Արշակ Կարապետյանն էլ փորձում է առաջին պլանում հայտնվել. Շիրազ ԽաչատրյանՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնըՌուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը և Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունըԻրաքցի պատգամավորի տանը ոսկե ներքնազգեստ են գտել (լուսանկար)Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ. «Ազատություն»ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետՀայտնի է, թե երբ Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններըՀայաստանում ձկնարտադրողների գրանցման նոր կարգ կհաստատվի՝ Եվրամիություն հետագա արտահանման համար
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ)ՍԴ-ում գործի քննության ընթացքում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում. ՎարդևանյանԹրամփը պատրաստ է երկարաձգել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետըԱրուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնումՄեզ չե´ք լռեցնի․ ազատությո՛ւն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը
Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժեքները, սկզբունքները՝ մնայուն. ԿԳՄՍ փոխնախարարը Փաշինյանին խնդրել է իրեն ազատել աշխատանքից
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1900-իԸնտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ՔՊ-ն չի ուզում երկրորդ փուլ. Արամ ՎարդևանյանԱլիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում․ Սասունյան 
Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը թքել-կպցրել են, քանդվում է, ո՞ւր է 5 սմ-ոց ասֆալտը. Չախոյանի ահազանգը (տեսանյութ)
Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար
Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքինՏիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրցախից տեղահանվածների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր. այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանի ուղերձը Կանադայի վարչապետինԾեծկռտուք․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարՌուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանՁուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Ծեծկռտուք` Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ․ կա 5 վիրավորՌուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին«Ժողովուրդ». ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզում«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակըԻսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Հասարակություն

Անտառապահի կողմից պարտականությունները պատշաճ չկատարելու արդյունքում ապօրինաբար 47 ծառ է հատվել. վարույթը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Դսեղի անտառպետության անտառապահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի անտառապահը, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն՝ ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել:

Մասնավորապես՝ նա նշված պահաբաժնում պարբերաբար շրջայցեր չի իրականացրել, ամենամսյա հաշվետվություններ և ապօրինի ծառահատում կատարվելու վերաբերյալ անտառխախտման արձանագրություններ չի կազմել, չի ստուգել անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն չի սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ:

Արդյունքում՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2022 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի 5-րդ քառակուսում գտնվող «Տանձուտի մոտ» կոչվող հանդամասում ապօրինի հատվել են ընդհանուր՝ 47 հատ բարդի, կաղնի և հացենի տեսակի կանգուն ծառեր։ Դրա հետևանքով կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է էական՝ 2.442.000 ՀՀ դրամի վնաս:

Նշված 47 հատ ծառերերի հատումը հայտնաբերվել և արձանագրվել են միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված տարածքում իրականացված վերստուգման ժամանակ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա անտառապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալի շարժական գույքերի նկատմամբ կիրառվել է կալանք։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: