Հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում են պահանջել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ տանող ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներին` Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին ադրբեջանցիներն առևանգել էին և տեղափոխել Բաքու: Այժմ նրանց դատում են: Երեկ տեղեկացանք, որ այս կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից: Եվ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է բացել և անգամ դիմել է Մարդու իրավունքների և երոպական դատարան` այս առևանգման ու դատավարության դեպքով, ագրեսորը որոշել է ավարտին հասցնել հաշվեհարդարը` ոչ մի հանցանք չգործած հայ զինծառայողների նկատմամբ»։