Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Միքայել Արզումանյանը հարցեր ունի Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Երեկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել իր շուրջ պաշտոնական, բայց իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների վերաբերյալ և պահանջել էր հրապարակային դատավարություն, քանի որ իր մեղադրանքները հաստատող ապացույցներ չկան, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատերազմի ընթացքը ներկայացնելուց հետո անհասկանալի է, թե ինչու է իր գործը  քննվում փակ դռների հետևում։ «Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագրգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները»,- գրել է  Միքայել Արզումանյանը։

Նրա հայտարարությունը տեղ-տեղ հնչում է որպես արդարացում։ Նա նշում է, որ ծանր իրավիճակում է ստանձնել ԱՀ ՊԲ հրամանատարությունը, երբ  թշնամին պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիին, երբ հայկական կողմը չի ունեցել բավարար ռեսուրս՝ թշնամուն դիմագրավելու համար, ինչը հայտնի էր երկրի ղեկավարությանը։  «Ես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»,- ասում է Արզումանյանը, առանց անուններ տալու, սակայն ակնհայտ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի մասին է։ 

Հիշեցնենք, որ Նիկոլն էլ իր հերթին էր առանց անուն տալու մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հիշատակել Արզումանյանի գործը, փաստացի ուղղորդելով իրավապահներին․ «Կա բարձրաստիճան զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով, և այդ գործով, երբ որ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ՝ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂՀ-ից դատաիրավական համակարգին, նաև այլ թևերով միջնորդություններ էին ներկայացնում, որ կլինի՞ էսինչ մարդուն կալանքից ազատեք, ներողամիտ վերաբերվեք և այլն։ Ժողովուրդ, բա դուք չե՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ա տվել Շուշին, ինչու է ընկել Շուշին։ Հիմա ի՞նչ եղավ, որ բոլորդ, որ այդ սրերն էիք ճոճում, ուզում եք, որ չլինե՞ն այդ գործերը, ազատվե՞ն մարդիկ, ինչի՞ համար»։

Այժմ Միքայել Արզումանյանն է մեկուսարանից հարցեր տալիս վարչապետին, որն իր Քննչական կոմիտեի միջոցով նրան մեղադրել է Արեգասարի արդեն գրավված բարձունքը թողնելու, նահանջի հրաման տալու համար։ 

«Եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից, և եթե սեպտեմբերի 29-ին ինքն է հրամայել հանձնել այդ գրավված բարձունքը, ապա․
1․ ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ 
2․ ինչո՞ւ է 1 ամիս անց նշանակվել ՊԲ հրամանատար»։ 

Մեղադրանքի վերաբերյալ Արզումանյանը հայտնում է․ «Ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը»։ 
Մենք հարցրինք ՔԿ խոսնակին, թե ինչ պատասխան կտան Միքայել Արզումանյանին, որը պնդում է, որ իր դեմ ապացույցներ չկան։ «Կոմիտեն համապատասխան հրապարակումներով ներկայացրել է մեղադրանքի հիմնական էությունն ու փաստական հանգամանքները և այժմ հավելյալ ու կրկին դրան անդրադառնալու անհրաժեշտություն չունի։ Դատական քննության արդյունքում կքննվեն ներկայացված ապացույցները, ըստ այդմ՝ հանրության համար պարզ կդառնա, թե ինչ ապացույցներ կան, և թե որքանով է մեղադրանքը հիմնավոր։ Եթե Քննչական կոմիտեն համակողմանի և լայնածավալ քննության արդյունքում բավարար չհամարեր ձեռք բերված փաստերը և դրանց համակցությունը, վստահաբար, մեղադրական եզրակացություն չէր կազմի և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ չէր դիմի հսկող դատախազին, իսկ վերջինիս կողմից էլ այն չէր հաստատվի և դատարան չէր ուղարկվի», - պատասխանեց ՔԿ խոսնակը։ 

ՀԳ․ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը պատերազմի  44 օրերից ընդամենը վերջին 12 օրն է զբաղեցրել այս պաշտոնը, երբ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվեց և այլևս չէր կարող պաշտոնավարել։ Նա մեծ հարգանք է վայելում զինվորականության շրջանում։ Այն, որ փակ դռների հետևում դատվող գեներալը ստիպված է անձամբ նամակ ուղարկել մեկուսարանից և իր գործի մասին տեղեկություններ տարածել, փաստորեն, դիմելով հանրության օգնությանը, թերևս նաև նրա փաստաբան Երեմ Սարգսյանի մեղքն է։ Ճիշտ է, նա մի երկու անգամ իր ֆեյսբուքյան էջի միջոցով բարձրաձայնել է իր պաշտպանյալի իրավունքների խախտման մասին, սակայն ամենաանհաղորդ փաստաբաններից է։ Նա հաճախ չի պատասխանում լրագրողների հարցերին, զանգերին։ Իսկ լրագրողական համույթի հետաքրքրվածությունը գեներալ Արզումանյանի՝ Միշկոյի գործով անհամեմատ ավելի մեծ է նրա փաստաբան Երեմ Սարգսյանի՝ հանրության հետ շփվելու ցանկությունից։ 

Պարզապես արձանագրենք, որ բանտ նետված գեներալն ու վարչապետ Փաշինյանը հայտնվել են խիստ անհավասար պայմաններում` Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում նրա հասցեին` օգտագործելով իր պաշտոնն ու ամբիոնը, և այդ մեղադրանքները հասանելի են դառնում բոլորին: Իսկ Միքայել Արզումանյանը զրկված է փաստարկներ ներկայացնելու և իրեն արդարացնելու հնարավորությունից, որովհետև կա նախաքննական ևանվտանգային խնդիրների գաղտնիության հարց, ինչպես նաև մարդը կալանավայրում է` զրկված լրատվամիջոցների հետ շփվելու և իր անմեղությունն ապացուցելու հնարավորությունից»։