Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Խայտառակություն է. ժողովրդավարական բաստիոն կոչեցյալ երկիրը մեկ այլ ժողովրդավարական երկրի խցկում է տոտալիտար Ադրբեջանի կազմի մեջ․ Բաբայանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկի, ՌԴ-ի կողմից ճնշումների և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին:

-Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ եթե Արցախի հարցի կարգավորումը վստահվի իրեն՝ մի խումբ դիվանագետների հետ և Նիկոլ Փաշինյանը երեք ամիս լռի, բանակցային գործընթացում հնարավոր կլինի բեկում մտցնել, իրավիճակը հայկական կողմերի օգտին շրջել: Առաջարկը միանշանակ չընկալվեց. նույնիսկ հայաստանյան ընդդիմադիր շրջանակներում գնահատականներ հնչեցին, որ պարոն Օսկանյանի առաջարկում ավելի շատ ռոմանտիզմ կար, քան իրական հաշվարկ: Ձեր գնահատմամբ իրատեսակա՞ն էր, թե՞ ռոմանտիկ էր Վարդան Օսկանյանի առաջարկը:

-Ցանկացած կայացած և նորմալ երկիր պետք է հատուկ ուշադրություն դարձնի պրոֆեսիոնալներին, մանավանդ, իսկապես «աճած», կադրային պրոֆեսիոնալներին: Մեր պարագայում շատ կարևոր է ստեղծել Ադրբեջանով և Թուրքիայով զբաղվող փորձագետների խումբ ու հարցն այն չէ, թե ո՞վ պետք է ղեկավարի. այդ կադրային ներուժը պետք է օգտագործվի՝ ցանկացած երկրում, հատկապես մեզ նման փոքր երկրներում, որտեղ բարձր կարգի դիվանագետներ և այլ մասնագետներ պատրաստելու համար ժամանակ է պետք: Ուղղակի հանել ևպրոֆեսիոնալներին դուրս շպրտել՝ ճիշտ չէ, հետևաբար, եթե որպես տեսական մոտեցում ընդունենք, այդ առաջարկը կարելի է ընդունել իբրև հիմք և ստեղծել այդպիսի մի կառույց, լինի դա փորձագիտական կամ մեկ այլ անվամբ: Կան բազմաթիվ կառույցներ, որոնց աշխատանքը չի երևում, ուստի, գործունյա մի կառույց կարելի է ստեղծել, բայց թե ի՞նչ ձևով դա կլինի, այլ հարց է, քանի որ տեսականորեն կարելի է շատ բան մշակել, իսկ գործնականում դրանք կարող են չաշխատել:

-Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս լռի և բանակցային գործընթացի պատասխանատվությունը դրվի պրոֆեսիոնալների խմբի վրա, Դուք հավատու՞մ եք, բեկում հնարավոր կլինի՞ մտցնել:

-Տեսեք խնդիրը որն է. մի կողմ դնենք անձերը, եթե գոյություն ունի իշխանական բուրգ, որը ձևավորվել է և եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ իշխանության գտնվող մարդիկ չեն կարող ղեկավարել, դա պետք է փոխվի, ասենք, ընտրությունների կամ այլ ձևով: Դրա համար եմ ասում՝ աշխատանքի մեխանիզմն արդեն այլ հարց է. քաղաքականությունը մի քիչ պրակտիկ երևույթ է, բայց կայացած երկրներում, կադրերը նույնպես օգտագործվում են, ինչին մենք դեռ չենք հասել:

-Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի երեք բնակավայրեր՝ Սուսը, Աղավնոն և Բերձորը, Ադրբեջանին հանձնվել են ռուսական կողմի ճնշման տակ՝ այդպիսով փոխելով Լաչինի միջանցքում երթևեկությունն, ասել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով համաձայնությունից հետո, ինչպես որ նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Երբ Բերձորը, Սուսը և Աղավնոն հանձնվում էին Ադրբեջանին, Դուք դեռ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնն էիք զբաղեցնում. մասնակից եղե՞լ եք այդ գործընթացներին, ի՞նչ ճնշում է գործադրվել ՌԴ-ի կողմից, ինչի՞ դիմաց, ի վերջո, ի՞նչ է կատարվել:

-Ադրբեջանն այդ օրերին շատ մեծ ճնշում էր գործադրում Արցախի վրա. թուրքական հատուկ նշանակության ջոկատն էր այնտեղ՝ մեծ քանակությամբ, կարող էին հարձակվել Արցախի վրա և այդ բնակավայրերը վերցնել: Դրանից հետո, կարող էր մեծ արյունահեղություն լինել: Սա այլ խնդիր է. դրա համար, որպեսզի չխորանանք և չսկսենք շահարկումներ անելը՝ գլխավոր մեղավորն Ադրբեջանն է, որը ճանապարհի իր հատվածը կառուցելով՝ վայրկյանական դիմեց նման քայլերի: Խնդիրը հիմա այն է, որ շատ ավելի կարևոր է, որ վերականգնվի երթևեկությունը և Բերձորի միջանցքն, ըստ այդ չարաբաստիկ պայմանագրի, սկսի գործել այնպես, ինչպես որ պետք է, գոնե այդ համաձայնագրի դրույթների համաձայն. այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք:

-Ձեր խոսքից կարո՞ղ եմ հետևություն անել, որ իրավիճակը հարթելու համար, ռուսական կողմն այնուհանդերձ, հայկական կողմերի վրա ճնշում գործադրել է:

-Ոչ մի հետևության մի արեք: Այն, ինչ ես ասել եմ, դա էլ փոխանցեք:

-Արայիկ Հարությունյանը նաև դիմել էր ՌԴ նախագահին. դիմումն ի՞նչ հետևանք է ունեցել, տեղյա՞կ եք և ինչո՞վ էր պայմանավորված հենց ՌԴ նախագահին ուղղված դիմումը:

-ՌԴ-ն համարվում է նաև երաշխավոր, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Իսկ արձագանքը, ըստ երևույթին եղավ այն, որ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան ասաց՝ ՌԴ-ն ամեն ինչ անելու է՝ բանակցում է, կոչ է անում Ադրբեջանին, որպեսզի վերականգնվի Բերձորի միջանցքով ազատ երթևեկությունը: Տեսնենք: Նման նամակն առաջինը չէ, ես կարծում եմ՝ նաև վերջինը չէ. իսկապես շատ ծանր և բախտորոշ փուլում ենք գտնվում և պետք է օգտագործենք բոլոր ռեսուրսները: ՌԴ-ն այն երկիրն է, որն ունի մեծ ազդեցություն, նաև իր վրա վերցրած պարտավորություն ունի՝ 2020 թվականի համատեղ հայտարարության շրջանակներում, ուստի, կարծում եմ, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի՝ իրավիճակը շտկելու համար, որովհետև համատեղ հայտարարության մեջ գրված չէ, որ Բերձորի միջանցքում պետք է լինի ադրբեջանական հսկիչ անցակետ: Պետք է ազատ երթևեկությունը վերականգնվի, այլապես գործընթացները բոլորովին այլ ձևով կարող են զարգանալ:

-ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահներից այս առումով ունե՞նք սպասելիքներ, թե՞ համարում ենք, որ խումբն անգործունակ է:

-Խմբի աշխատանքը սառեցված է, միգուցե՝ կվերականգնվի, չի բացառվում, հետագայում: Ուղղակի այն հայտարարությունից հետո, որն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը... այն շատ վատ արձագանք ստացավ Արցախում և ընդհանրապես, դա խայտառակ հայտարարություն էր. ժողովրդավարական բաստիոն կոչեցյալ երկիրը, փաստորեն, մեկ այլ ժողովրդավարական երկրի և այստեղ ընդհանրապես կապ չունի՝ ճանաչված է այն, թե՝ ոչ, խցկում է տոտալիտար Ադրբեջանի կազմի մեջ... Սա իսկապես խայտառակություն է և լուրջ հարված էր համաշխարհային ժողովրդավարությանը, ԱՄՆ ժողովրդավարությանը, ԱՄՆ հայ համայնքին, նրա ներդրմանը, նրա ամբասիր ծառայությանը ԱՄՆ պետությանը, հարված է կոնգրեսականներին, ԱՄՆ այն նահանգներին, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը: Այսինքն, բոլոր տեսանկյուններից, շատ վատ և սխալ արարք է: Հետևաբար, չգիտեմ, պետք է լուրջ վերլուծություններ անենք, լուրջ հետևություններ և համապատասխան աշխատանք տանենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։