Ուկրաինայի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզում է սկսվում
Ուկրաինայի կողմից Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի՝ խորհրդակցությունների համար Թբիլիսի վերադառնալու հանձնարարականը վկայում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների անկման մասին:
Այս մասին գրում է Sputnik-ը:
«Սա վկայում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի անկման մասին: Դրան հաջորդում է դիվանագիտական հարաբերությունների խզումը: Ինձ համար հիմնական խնդիրն էր լքել Ուկրաինայի տարածքը տվյալ ժամկետում, որը համաձայնեցվել է ուկրաինական կողմի հետ»,- ասել է Զաքարաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունում ունեցած ելույթում: