Առ այս պահը ալիևը զուտ տարածքային առումով ռազմական գործողություններով մեզանից խլել է չնչին բան. Նարեկ Մալյան
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է.
«Քիչ առաջ դիտում էի «հայաքվե» նախաձեռնության շրջանակներում Արամ Օրբելյանի հարցազրույցը Պետրոսի մոտ: Պետրոսը մի քանի անգամ հնչեցրեց իշխանական այն թեզը, որ, եթե մեր ներքին օրենսդրության մեջ կտրուկ փոփոխություններ լինեն ապա ադրբեջանը բանակցություններից դուրս կգա և պատերազմ կսկսի:
Թեզը իրականությունից հեռու է, որովհետև այն ամենը ինչ վերջին տարիներին ալիևը ստանում է մեր երկրից բացառապես բանակցություններով և չոքած բանակցողով, երբեք չի կարող ստանալ պատերազմով: Ասեմ ավելին՝ առ այս պահը ալիևը զուտ տարածքային առումով ռազմական գործողություններով մեզանից խլել է չնչին բան: Հիմնական տարածքները չոքած բանակցողը ադրբեջանին նվիրել է «բանակցելով» և գրիչով: Այնպես, որ ռազմական գործողությունները ադրբեջանին ձեռնտու չեն: Ադրբեջանին ձեռնտու է պահել այս չոքած իշխանություններին և նրանցից «բանակցություններով» ստանալ իրենց ուզածի մաքսիմումը»։