Վառելիքի սղության պատճառով Արցախում կրճատվել է ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։
Այսուհետ երթուղիները կգործեն ներկայացված հատուկ ռեժիմով։