NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ․ ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցությամբ, բացահայտվել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, փաստաթուղթ կեղծելու եղանակով, զորակոչիկներին տարկետում տրամադրելու առերևույթ հանցագործություններ կատարած հանցավոր խումբ։

Քննչական խմբի անդամների և ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների մասնակցությամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, քննչական և այլ վարութային գործողությունների, այդ թվում՝ մեկ տասնյակից ավել հասցեներում միաժամանակյա խուզարկությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների՝ միմյանց փոխլրացնող գործողությունների ամբողջական շղթան, որը, թերևս, վերջին ժամանակների ամենախոշոր բացահայտումներից մեկն է։

Մասնավորապես, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետ Վ.Մ.-ն նախնական համաձայնության է եկել մասնավոր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ա.Մ.-ի հետ, վերջինիս միջոցով՝ իր ներկայացրած զորակոչիկների փոխարեն գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» հաստատված ախտորոշում ունեցող անձի ներկայացնել հետազոտության և զորակոչիկների անուններով ստացված համապատասխան հետազոտության կեղծ ախտորոշմամբ ակտերը և դրանք ներկայացնել իրեն։ Այնուհետև Վ.Մ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, հետազոտության ակտերը ներառել է համապատասխան զորակոչիկների զորակոչային անձնական գործերոմ՝ այդ հիմքով զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար։

Իր հերթին, Վ.Մ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու նպատակով, Ա.Մ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ս.Վ.-ի, Ն.Հ.-ի և հաստատված գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ առողջական խնդիր ունեցող Է.Հ.-ի հետ, որի շրջանակներում Է.Հ.-ն մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններ է անցել տարբեր բժշկական կենտրոններում Վ.Մ.-ի ներկայացրած զորակոչիկների փոխարեն, և արդյունքում վերջիններիս վերաբերյալ կազմվել է զորակոչից տարկետման իրավունք վերապահող ախտորոշում։

Վերոնշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար բաժանմունքի պետ Վ.Մ.-ն յուրաքանչյուր զորակոչիկի համար որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.762.743,2 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար գումար՝ ընդհանուր 29.288.229,6 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար գումար, որից յուրաքանչյուր դեպքով 2.000-ից 3.500 ԱՄՆ դոլար փոխանցել է Ա.Մ.-ին։

2023 թվականի հուլիսի 6-ին Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) երեք դրվագ հանցագործություն կատարելու համար։

Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել նաև Ա.Մ.-ին, Վ.Ս.-ին, Է.Հ.-ին, Ն.Մ.-ին և Լ.Գ.-ին։

Վ.Մ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր խմբի կողմից 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ևս 5 զորակոչիկների նույն եղանակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար յուրաքանչյուրից որպես կաշառք առանձնապես խոշոր չափերով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ստանալու վերաբերյալ, որի փաստական հանգամանքները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: