Անտոնիո Գուտերեշը դեմ է կասետային զինամթերքի օգտագործմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեմ է կասետային զինամթերքի օգտագործմանը:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է նրա ներկայացուցիչ Ֆարհան Հակը, փոխանցում է CNN-ը։
«Գլխավոր քարտուղարն աջակցում է կասետային զինամթերքի մասին կոնվենցիային, որը, ինչպես գիտեք, ընդունվել է 15 տարի առաջ, և նա ցանկանում է, որ երկրները պահպանեն այս կոնվենցիայի պայմանները», - ասել է Հակը:
«Այնպես որ նա, իհարկե, չի ցանկանում, որ կասետային զինամթերքը շարունակի կիրառվել մարտի դաշտում», - հավելել է նա: