Էյֆորիան կարճ տևեց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ հայ հասարակությունը երկու օր էյֆորիայի մեջ էր, թե ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, և հիանում էր նրա քայլով, Քիշնևից լուր ստացվեց, որ Թուրքիայի պատվիրակությունը բողոքել է այդ քայլի դեմ, և նրա նկատմամբ պատիժ է կիրառվել, Նազիկ Ավդալյանը հեռացվել է հիմնական մրցավարական կազմից ու տեղափոխվել ռեզերվ։
Հետո ավելի տխուր լուր ստացվեց: Ավդալյանը, պարզվեց, ոչ թե ազգային զգացումներից մղված է նման ակցիա արել, այլ բացատրել է, որ իր քայլում որևէ դիտավորություն չի եղել․ այդ պահին որդուց զանգ է եկել, կքանստել է, որ լավ լսի որդուն, քանի որ նա «տանը միայնակ է եղել, ու ինքը չէր կարող չպատասխանել զանգին»։