5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն. ՀայաՔվե»-ն ամփոփում է առաջին շաբաթվա արդյունքները
5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն, որից 10 հազարը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500-ը՝ մարզերում, իսկ 330-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով: Այս մասին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Սա առաջին շաբաթվա տվյալներն է: Մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, մենք կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր քաղաքացիներին եւ նորից ընդգծում ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է եւ ստորագրելով որեւէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի»,-նշեց Չալաբյանը: