«ՀայաՔվե»-ն որևէ կերպ չի կարող բերել պատերազմի, ընդհակառակը՝ «ՀայաՔվե»-ն արժանապատիվ պայմաններով խաղաղություն է հաստատելու. Չալաբյան
Երբ որ դու գծում ես քո կարմիր գծերը, երբ որ դու ցույց ես տալիս քո ժողովրդի վճականությունը՝ պայքարել սեփական հիմնարար իրավունքների համար, սեփական հայրենիքի, սեփական Սահմանադրության, սեփական հողի և ջրի համար, ապա դա թշնամուն ցույց է տալիս, որ այս ժողովրդի հետ պետք չի գլուխ դնել, պետք չի գնալ պատերազմի, որովհետեւ արդյունքի չեն հասնի: Այս մասին այսօր ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով՝ «ՀայաՔվե»-ն որևէ կերպ չի կարող բերել պատերազմի, ընդհակառակը՝ «ՀայաՔվե»-ն արժանապատիվ պայմաններով խաղաղություն է հաստատելու: