«ՀայաՔվեն» վտանգավոր է միայն նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել Արցախը, մոռացության տալ Ցեղասպանությունը. Լիկա Թումանյան (տեսանյութ)
Հայաքվեն վտանգավոր է միայն նրանց համար, ովքեր պատրաստվում են կամ պատկերացնում են Արցախի հանձնումն այլ պետության, ովքեր պատրաստ են կամ պատրաստվում են մոռացության մատնել Ցեղասպանությունը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը:
«Պատերազմի թեզը շահավետ է միայն իշխանություններին, որովհետև միայն պատերազմով նրանք կարող են պահել իրենց իշխանությունը, որովհետև Ալիևը մինչ օրս առանց պատերազմի ստացել է շատ ավելին, քան պատերազմով: Եվ ամենաշահագրգիռ անձը պատերազմի մեջ և, ըստ այդմ, սեփական իշխանության պահպանման մեջ, հանդիսանում է հենց իշխանությունը»,- եզրափակեց Թումանյանը