ՔՊ-ականների թեզը՝ «ՀայաՔվե» մի արեք, թե չէ Ալիևը կհարձակվի», զուտ փորձ է մարդկանց վախեցնելու. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցիների համար մեր գոյության փաստն ԱՐԴԵՆ իսկ բավարար հիմք է մեզ գրոհելու համար։ Ու շատերին թվում է, թե ՔՊ-ական և հարակից քարոզիչների այն թեզը, թե «ՀայաՔվե» մի արեք, թե չէ Ալիևը կհարձակվի» զուտ փորձ է մարդկանց վախեցնելու և հետ պահելու ստորագրահավաքին մասնակցելուց։
Վախեցնելու մոտիվն անշուշտ կա, բայց իրականում այս թեզը մեկ այլ՝ ավելի չերևացող նպատակ էլ ունի. կանխամտածված կերպով հող են նախապատրաստում, որ ցանկացած սահմանային միջադեպ, ադրբեջանական ցանկացած նոր սադրանք փորձեն գցել «Հայաքվեի» նախաձեռնող խմբի «գրպանը»։
* * *
«Հայաքվեի» մեկնարկի առաջին օրերին իշխանությունները մանր-մունր ձևերով խանգարում էին, բայց չէին անդրադառնում այդ նախաձեռնությանը՝ հասկանալով, որ ինչքան շատ խոսեն, այնքան ավելի շատ մարդ կիմանա նախաձեռնության մասին։
Շատ արագ հասկացան, որ իրենց սպասվածից ավելի է թափ առնում և արդեն «խոդի տվեցին» արդեն ամբողջ քարոզչամեքենան։
Այնպես որ հաջորդիվ պետք է պատրաստ լինել ոստիկանության և այլ ուժայինների կողմից սադրանքների, գործեր կարելու փորձերին, ձերբակալությունների ու տեխնիկայի բռնագրավումների, «սենսացիոն բացահայտումների» և այլն։
Ինչը (նախաձեռնողների ճիշտ աշխատանքի դեպքում) պետք է ավելի շատ մարդկանց մոբիլիզացնի ի պաշտպանություն «Հայաքվեի»»։